Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խորհրդարանական ուժերն իրար վրա «քար» են գլորում

Խորհրդարանական ուժերն իրար վրա «քար» են գլորում
06.02.2018 | 13:32

ԱԺ «Ելք» խմբակցությունը կրկին «գնդակը» փոխանցեց «Ծառուկյան» խմբակցության դաշտը: Խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունը՝ «Ելքը», ստորագրահավաք է սկսում Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով: Նրա կոչին այս անգամ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցությունը, որովհետև հրաժարվելու տարբերակ չէր մնում: Ծառուկյանականները դուրս չեն գալիս փողոց ելքականների հետ՝ պատճառաբանելով, որ ԱԺ ամբիոնը դեռ իրեն չի սպառել հարցերը քննարկելու համար: Հիմա «Ելքը» արտահերթ նիստ է անում և օգտագործում է ԱԺ ամբիոնը, այս պատային իրավիճակում «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող չհամաձայնել ու չաջակցել ընդդիմադիր գործընկերներին:

Անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Ելքն» ունի ինը պատգամավոր, այսինքն` անհրաժեշտ է 31 պատգամավոր ունեցող «Ծառուկյան» խմբակցությունից 18 ստորագրություն:


Իր հերթին էլ «Ծառուկյան» խմբակցությունը անհարմար վիճակի մեջ դրեց իշխանական ուժին՝ ՀՅԴ-ին: Նաիրա Զոհրաբյանը նախ տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքը ներկայացրել էր առաջարկություն՝ Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգը, որին կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, հավելեց. «Որևէ լուրջ հիմնավորում չունենալով, թե ինչու չպիտի անցնել պարզ, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, կառավարությունը որոշել է ստանձնել աշխարհագրության ուսուցչի դեր և մեզ տրամադրել տեղեկատվություն տարբեր երկրներում ընտրակարգերի վերաբերյալ: Ես հիմա դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ին, որն ընդամենը 3 օր առաջ իր հայտարարության մեջ անդրադարձել է Ընտրական օրենսգրքին և առաջարկել վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը: Բոլորս հասկանում ենք, որ այս համակարգը ապաքաղաքականացրին ընտրությունները, միանալ նախաձեռնությանը»:


Հազիվ թե դաշնակցությունն արձագանքի «Ծառուկյան» խմբակցության կոչին, քանի որ դժվար է պատկերացնել, որ ՀՅԴ-ն ընդդիմադիրների թելը թելելով ճնշում կգործադրի այն իշխանության վրա, որի մասն է ինքը: Իսկ թե ինչպես իրավիճակից դուրս կգա դաշնակցությունը, կարելի է հանգիստ ասել, որ նրանք այնպիսի իրավիճակներից են կարողացել դուրս գալ, որ սա ինչ է որ: Ինչ անենք, որ նրանց էլ ձեռնտու չէ ռեյտինգային ընտրակարգը, կարևորը ՀՀԿ-ն է նրանց ձեռնտու, իրենք էլ՝ ՀՀԿ-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ